Քայլի Ջենները կրկին գլխավորել է «Forbes»-ի վարկածով ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկը (Լուսանկարներ)
Քայլի Ջենները գլխավորել է 2020թ.-ի ամենաերիտասարդ միլիարդատերերի ցանկը՝ «Forbes» ամսագրի վարկածով։ Ցանկում են հայտնվել 30 տարեկանից ոչ բարձր անձինք, նշում է ՏԱՍՍ-ը։ 2020թ.-ին վարկանշային ցանկը կրկին գլխավորել է ամերիկացի մոդել, Kylie Cosmetics կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենները։
2019թ.-ին նա բաժնետոմսերի մի մասը վաճառել է 600 մլն դոլարով, սակայն պահպանել է բիզնեսի 49 տոկոսը։
Երկրորդ եւ երրորդ տեղերում քույրեր Ալեքսանդրա եւ Կատարինա Անդերսեններն են։ Նրանք համապատասխանաբար 23 եւ 24 տարեկան են, յուրաքանչյուրը Ferd ներդրումային ընկերության բաժնետոմսերի 42 տոկոսի սեփականատերն է. այն հիմնել է նրանց հայրը։ Քույրերից յուրաքանչյուրի ունեցվածքը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։
Պարբերականը հայտնում է, որ Kylie Cosmetics ապրանքանիշը հայտնիություն է ձեռք բերել շնորհիվ նրա, որ աստղն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, անձամբ են գովազդում ընկերության ապրանքը։