Աֆրիկացի աստղը խախտել է կարանտինն ու դատարանի առաջ կանգնել
Նիգերիացի դերասանուհի Նունկե Ակինդելեին (Funke Akindele) ձերբակալել են տանը մարդաշատ երեկույթի պատճառով, հաղորդում է CNN-ը։
Արտիսին, որը սկզբնական շրջանում կոչ էր անում տանը մնալ, մեղադրել են երկերեսանիության մեջ. մեկ նա կոչ է անում տանը մնալ եւ հետեւել հիգիենայի կանոններին, մեկ որոշել է երեկույթ կազմակերպել ամուսնու ծննդյան օրվա առիթով։
Ավելին, համացանցում հոլովակ է հայտնվել, որում երեւում է՝ ինչպես են հյուրերը պարում եւ ուրախանում… Դատարանում դերասանուհին ու նրա ամուսինն իրենց մեղավոր են ճանաչել կարանտինի կանոնների խախտման մեջ։ Նրանց տուգանել են 260 դոլարով, ինչպես նաեւ 14 օրվա հանրային աշխատանք սահմանել։ Ձերբակալությունից հետո Ակինդելեն հրապարակում է արել՝ փորձելով արդարանալ իր պահվածքի համար. իբրեւ ծննդյան տոնին բոլոր ներկաները նրա նկարահանող խմբի անդամներն են։