Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի կա, 3 քաղաքացի բուժվել է. մարզպետ
Շիրակի մարզից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացի է բուժվում։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը հայտնեց, որ մարզում կան նաեւ 3 բուժված քաղաքացի։
«Մեծամասնության շփման շրջանակն արդեն պարզ է, աշխատանքներ տարվում են։ Վարակվածների թվում հղի կանայք եւ երեխաներ չկան»,-ասաց մազպետը եւ հավելեց, որ վարակվածների թվում կան եւ՛ երիտասարդներ, եւ՛ բարձր տարիքի քաղաքացիներ։