ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Ս. Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կանչով, և օրենքը որևէ պարտադրանք չի ենթադրում, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը որոշել է ներկայանալ և բացատրություններ տալ։
Նա նամակ է հղել հանձնաժողովին․ «Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: