Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլև սեփական թիմակիցների՞ն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենքների ընդունումից հետո կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից, ԱԺ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներից մինչև արտախորհրդարանական գործիչներ սկսել են օգտվել «Սիգնալ» և «Տելեգրամ» կապի միջոցներից:
Սա նշանակում է, որ ոչ միայն ընդդիմադիրներն են մտահոգված նման վերահսկողությունից, այլև իրենք՝ իշխանականները։ Այսինքն, միայն քաղաքական հակառակորդներին չեն հետևում, այլեւ սեփական թիմակիցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: