Ռուսաստանցի դիզայներ Հարութ Առուստամյանը ներկայացրել է նոր հավաքածուն
Դիզայներ Հարութ Առուստամյանը ցուցադրել է աշուն-ձմեռ 2020/2021 Phantom Show հավաքածուն: Նրա ցուցադրությունը տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ։ Հավաքածուն ներառել է տարբեր երկարության վառ զգեստներ, կարճեցված բաճկոններ, լայն փողքերով տաբատներով կոստյումներ եւ դիսկո ոճի այլ հագուստներ:
Դրանցից շատերը զարդարել է դիզայների հեղինակային պրինտը՝ «կարմիր» եւ պուտավոր նախշեր։ Arut Mscw ապրանքանիշը շոուի նախապատրաստման մասին հրապարակել է նաեւ վավերագրական ռեպորտաժ, որում Առուստամյանը պատմել է, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը: