Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը կայուն է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը կայուն է: Նախօրեին Ջոնսոնը կորոնավիրուսի հետ կապված տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հաղորդում է DW-ը:
Դաունինգ սթրիթում հայտնել են, որ նա ստանում է «ստանդարտ թթվածնային թերապիա: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ թոքերի արհեստական օդափոխման սարքի միացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Ջոնսոնը հոսպիտալացվել էր անցած կիրակի այն բանից հետո, երբ նրա մոտ բարձրա ջերմություն եւ հազ էր սկսվել: Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր տվել:
Նրան կփոխարինի Դոմինիկ Ռաաբը՝ ԱԳ նախարարն ու առաջին պետքարտուղարը:
Ջոնսոնի վիճակի պատճառով նրա հարսնացուն՝ Քերրի Սիմոնդսը, ով հղի է, չի կարող տեսակցել նրան: