Արտակարգ պատահար. Քյալլագյոզության տխուր հետևանքները. «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրությունը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
«Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է:
Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որպես ղայդին տղամարդ որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով «յամա»: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծը:
Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: Սեփականատիրոջ բարձրացրած հավարին հասնելով, Վեոլիա Ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:
Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված
ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ:
Տեսնես, գոնե հարևան ավտոտնակների տերերը կանեն եզրակացություններ իրավիճակից, թե՞ նրանց շինարարության զուդն էլ է բռնել այս կորոնավիրուսային մաջալին»: