Թրամփը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ն կառուցելու փոխգործակցությունը Չինաստանի հետ
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ հետագա փոխգործակցությունը կկառուցեն հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է Պեկինը իրականացնում Վաշինգտոնի հետ երկկողմ առեւտրային գործարքի առաջին փուլի պայմանավորվածությունները: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հենց նոր առեւտրային գործարք ստորագրեցինք: Սա, թերեւս, երբևէ կնքված ամենամեծ գործարքն է: Հուսով եմ, որ նրանք կհետեւեն այս առեւտրային գործարքին: Եթե նրանք չհետեւեն այս գործարքին, ապա ես ձեզ այլ պատասխան կտամ»,- շեշտել է ԱՄՆ առաջնորդը` մեկնաբանելով խնդրանքը հայտնել` արդյոք Միացյալ Նահանգները մտադրված են համագործակցել Չինաստանի հետ կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած պանդեմիայի ֆոնին:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հաստատել է, որ հույս ունի, որ ՉԺՀ-ն կիրականացնի ձեռք բերված առեւտրային պայմանավորվածությունները: «Ես կարծում եմ, որ նրանք կկատարեն համաձայնագրի պայմանները: Նրանք միլիարդավոր դոլարներ կուղղեն գյուղատնտեսություն ոլորտ, միլիարդավոր դոլարներ` շատ այլ բաների համար: Իսկ նախկինում Չինաստանը երբեք մեր երկրում փող չի ծախսել, ծախսել ենք մենք, մեզ մոտ Չինաստանի հետ առեւտրում տարիներ շարունակ դեֆիցիտ է եղել, որը հասել է 400-500 միլիարդ դոլարի: Մեզ մոտ Չինաստանի հետ աշխարհի ամենամեծ դեֆիցիտներն են [առեւտրում] եղել: Իսկ այժմ Չինաստանը համաձայնել է միլիարդավոր դոլարներ ծախսել մեր երկրում, եւ դրա զգալի մասը կուղղվի ֆերմերներին եւ արդյունաբերությանը»,- ասել է Թրամփը:
«Ես կպատասխանեմ ձեզ մի քանի ամսից: Ես ուզում եմ տեսնել, թե նրանք ինչ քայլեր կձեռնարկեն: Ժամանակն է, որ նրանք օգնեն մեզ, Չինաստանն օգնի մեզ: Հուսանք, որ նրանք հենց այդպես էլ կվարվեն»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: «Կարծում եմ, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն, քանի որ գիտեմ նախագահ Սիին, ով ինձ դուր է գալիս եւ ում ես հարգում եմ: Կարծում եմ, որ նա կհետեւի մեզ հետ կնքած համաձայնագրին»,- ասել է Թրամփը:
Բացի այդ, նա խոստովանել ե, որ արդեն ստուգել է` արդյոք Չինաստանը սկսել է նոր գործարքի շրջանակներում ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքների ձեռք բերումը եւ դրական պատասխան է ստացել: Սակայն Չինաստանն ավելի ակտիվ կարող էր գործել այս ոլորտում, հավելել է ԱՄՆ նախագահը: