ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբայր Ռոբերտ Քենեդու թոռնուհու մարմինը հայտնաբերել են Չասապիկսկի ծոցի ափերին
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբայր եւ քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդու թոռնուհու՝ կորած Մեյվ Քենեդի Թաունսենդ Մըքկինի մարմինը ոստիկանները երկուշաբթի հայտնաբերել են Չասապիկսկի ծոցի ափերին: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, նրա 8-ամյա որդու՝ Գիդեոնի մարմնի որոնումները շարունակվում են:
The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ Մերիլենդ նահանգի ոստիկանությունը ապրիլի 2-ին տեղեկություն էր ստացել 2 մարդու մասին, որոնց կանոեն փոթորկի մեջ էր ընկել ծոցի ջրերում: Մեյվ Քենեդու ամուսնու կարծիքով՝ նա եւ Գիդեոնը կանեո են նստել գնդակը հանելու համար, որն իրենց տան բակում ջրամբարի ափին խաղալիս ջուրն էր ընկել: Սակայն քամին նավակը տարել էր ափից հեռու բաց ծոց, որի պատճառով նրանք չեն կարողացել վերադառնալ:
Շաբաթ USA Today պարբերականը հայտնել էր, որ անհետ կորածների որոնումները դադարեցվել են, եւ նրանք զոհված են ճանաչվել: Շրջված կանոեն հայտնաբերվել է ապրիլի 3-ի երեկոյան այն վայրից մի քանի կիլոմետր հեռու, որտեղ այն տեսել էին վերջին անգամ: