Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը բուժվել է կորոնավիրուսից
Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերը բուժվել է կորոնավիրուսից, հաղորդում է Goal.com-ը։
46-ամյա Ռեչբերը տեղափոխվել էր հիվանդանոց մարտի 28-ին։
«11 ծանր օրերից հետո ամուսնուս դուրս են գրել հիվանդանոցից, հրաշալի օր է։ Ես շատ երջանիկ եմ, սակայն չեմ կարող լիարժեք ուրախանալ, քանի որ հիվանդանոցներում բազմաթիվ մարդիկ են դեռ սպասում առողջացման»,- Ինստագրամում գրել է Ռեչբերի կինը։
Ռեչբերը 120 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականում եւ ազգային թիմի ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Նա հանդես է եկել «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» եւ «Բեշիկթաշում»։
Թուրքիայի հավաքականի հետ նա դարձել է 2002թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Բարսելոնայի» հետ՝ 2003-2004 թվականների մրցաշրջանի Իսպանիայի փոխչեմպիոն։