Դիզայներ Թոմ Ֆորդը խորհուրդ է տալիս՝ ինչպես լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում
Դիզայներ եւ ռեժիսոր Թոմ Ֆորդը հեշտ խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում։
Դիզայներից օգնություն է խնդրել The New York Times-ի լրագրող Մաուրին Դաուդը. նա FaceTime-ով պատրաստվում էր հարցազրույց անցկացնել կատակերգու Լարի Դեւիդի հետ եւ ցանկանում էր փայլուն տեսք ունենալ։ Ահա, թե ինչ է լրագրողին խորհուրդ տվել Թոմ Ֆորդը։
Նոութբուքը հարկավոր է դնել գրքերի կույտի վրա, որպեսզի տեսախցիկը աչքերի մակարդակից մի փոքր վերեւ լինի։
Հետո էկրանը հարկավոր է այնպես թեքել, որ տեսախցիկը հայտնվի աչքերի մակարդակում։
Կողքին պետք է դրված լինի գիշերալամպ։ Այն պետք է դրված լինի համակարգչի ետեւում։ Կարեւոր է, որ այն լուսավորի դեմքի այն կողմը, որը դուք առավել շահեկան եք համարում։
Սեղանը հարկավոր է ծածկել սպիտակ սփռոցով կամ թղթով, սակայն այն չպետք է երեւա կադրում։ Դա անհրաժեշտ է լույս ճիշտ բաշխման համար։
Եվ ավելի շատ դիմափոշի օգտագործեք (ավելին, քան իրական կյանքում)։