Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 60 000-ը
Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 60 000-ը, հաղորդում է Tasnim-ը:
24 000 պացիենտ ապաքինվել է:
Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիյանուշ Ջահանպուրը հայտնել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 60 500 մարդու մոտ:
Բացի այդ, նրա խոսքով, մահացել է 3739 մարդ, նրանցից 136-ը մահացել է վերջին օրերին:
Այժմ երկրի հիվանդանոցներում բուժվում է 4 083 պացիենտ: