Պուտինը առերես շփումները նվազագույնի է հասցրել, բայց դրանցից ամբողջությամբ չի հրաժարվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առերես շփումները նվազագույնի է հասցրել, բայց դրանցից ամբողջությամբ չի հրաժարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պետության ղեկավարի որոշումը Կրեմլում հանդիպում անցկացնելու մասին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ երկուշաբթի Պուտինը Կրեմլում ընդունելու է փոխվարչապետ, Հեռավորարեւելյան դաշնային երկրամասում լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւին եւ Արեւելքի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլովին, որոնք նրան զեկուցելու են Հեռավոր Արեւելքի եւ Արկտիկայի զարգացման մասին:
«Նախագահը նվազագույնի է հասցրել առերես շփումները, բայց դրանցից ամբողջությամբ չի հրաժարվել»,- գործակալությանն ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլում նախատեսված հանդիպմանն առնչվող հարցին: