«Իմ անվերջ սեր». Սիլվա Հակոբյանի ու դստեր ջերմ լուսանկարը (Լուսանկարներ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Փոքրիկը դարձել է 8 ամսական։ «Իմ անվերջ սեր»,- գրել է Սիլվան՝ շնորհավորելով դստերը։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը մուգ գույնի հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու մեղմ շպարի նախապատվություն տվել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։