Մարալիկում քլորաջրով և ժավելաջրով ախտահանել են բազմաբնակարանների մուտքերը և փողոցները (Լուսանկարներ)
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բազմաբնակարաների մուտքերն ու աստիճանավանդակները ախտահանվել են: Այս մասին հայտնում են Մարալիկի քաղաքապետարանից:
«Հերթական անգամ իրականացվեց ախտահանման միջոցառումներ Մարալիկ քաղաքում այս անգամ քլորաջրով լվացում կատարվեց բազմաբնակարան բնակելի շենքերի բակերում շքամուտքերի մոտ։ Նաև ժավելաջրով ախտահանում իրականացվեց բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերն ու աստիճանավանդակները։ Աշխատանքների իրականացման ընթացքին անձամբ հետևում էր Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը»,- հայտնեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ այսօր մահացել էր կորոնավիրուսով վարակված Մարալիկի 68-ամյա բնակիչը: