Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, փոխծովակալ Ալի Շամհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է, հայտնում է Tasnim-ը:
Նա ԱՄՆ կառավարությանը դատապարտել է Իրանին վարկ տրամադրելու հարցում ԱՄՀ-ի հետ չհամաձայնվելու համար՝ այդ արարքն անվանելով «մարդկության դեմ հանցագործություն»:
Հիգիենիկ պարագաների (ներմուծման) վրա պատժամիջոցների սահմանումը անօրինական միջոցառում է՝ ուղղված մարդու իրավունքների դեմ, եւ իրանցի ժողովրդի հանդեպ Թրամփի ակնհայտ թշնամանքի նշանն է»,- Twitter-ի իր մկրոբլոգում նշել է Շամհանին:
«ԱՄՆ հակազդեցությունը Արժույթի միջազգային հիմնադրամին, որը հավանություն էր տվել Իրանին վարկ տրամադրելուն կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների ապահովման համար, մարդկության դեմ հանցագործության իսկական օրինակ է: Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է»,- հայտարարել է Շամհանին: