ԱՄՆ-ում գազանանոցում էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով. վարակում են կասկածում ևս 3 վագրի ու 3 առյուծի մոտ
Բրոնքսի գազանանոցում 4-ամյա մալայզիական էգ վագրը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է BBC News-ը:
Նյու Յորքի Բրոնքսի գազանանոցի ղեկավարությունը հայտնել է, որ կենդանու թեստի արդյունքը հաստատվել է Այովայի Անասնաբուժական ազգային ծառայության լաբորատորիայում:
Նադի էգ վագրի եւ նրա քրոջ՝ Ազուլի, ինչպես նաեւ երկու ամուրյան վագրերի եւ երեք աֆրիկյան առյուծների մոտ նկատվել է չոր հազ, ակնկալվում է, որ բոլորն էլ կբուժվեն:
«Կատուները» լավ ախորժակ ունեն եւ եռանդով են շփվում իրենց հսկիչների հետ՝ անասնաբույժների հսկողության ներքո:
Գազանանոցի ձեռնասուններն, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց հսկիչից: