Ստուգայցեր Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներ (Լուսանկարներ)
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի համաճարակաբանները, COVID-19 տարածման և կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում, ստուգայց են կատարել մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներ՝ տեղում ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։