Թուրք նախարարը ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր վիճակագրությունը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter–ի իր էջում ներկայացրել էկորոնավիրուսի հետ կապված տվյալները ապրիլի 5–ի դրությամբ։
Թուրքիայի առողջապահության նախարարը նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է 20065 թեսթ եւ հաստատվել 3135 վարակվածության նոր դեպք։
Նա շեշտել է, որ արդեն ապաքինվել է 1042 քաղաքացի, մահացել՝ 574–ը։
Ըստ նախարարի միայն վերջին մեկ օրվա մեջ ապաքինվել է 256 եւ մահացել՝ 73–ը։
Ընդհանուր կատարվել է 181 445 թեսթ, որի արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել 27069 քաղաքացու մոտ։