Առաջիկա շաբաթն ամենադժվարն ու տխուրն է լինելու ամերիկացիներից շատերի համար. ԱՄՆ գլխավոր վիրաբույժ. CNN
ԱՄՆ գլխավոր վիրաբույժ, փոխծովակալ Ջերոմ Ադամսը, խոսելով Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածման մասին, ասել է, որ «առաջիկա շաբաթը կարող է լինել ամենադժվարն ու տխուրը ամերկացիներից շատերի համար»:
Ինչպես հայտնում է CNN-ը, վերջինս ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի գալիք ժամանակահատվածը համեմատել է «Փյորլ Հարբորի» (նավահանգիստ Հավայան կղզիներում) վրա Ճապոնիայի հարձակման և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ:
«Ուզում եմ, որ ամերիկացիները հասկանան՝ որքան էլ բարդ լինի գալիք շաբաթը, թունելի ավարտին միշտ էլ լույս կա»,- ասել է Ադամսը:
Պաշտոնյաները զգուշացնում են, որ հաջորդ երկու շաբաթներն առավել վճռորոշ են լինելու վիրուսի տարածումը կանխելու գործում:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 320 000-ը, մահացության ցուցանիշը կազմում է 9 129 մարդ: