Քնքուշ․ Սիրուն Մինասն առանց շպարի
Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է քնքուշ ու նուրբ կերպարում։
Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը կրում է ամառային մոխրագույն շապիկ։ Նա հավաքել է գեղեցիկ գանգուրները, առանց շպարի է։ Լուսանկարն արված է խաղիկների գեղեցիկ ֆոնին։ Հրապարակմանը կից Սիրունը գրել է․ «Գարուն... գոնե նկարներով վերապրենք»։ Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Սիրունի հետեւորդներն իրենց հիացմունքն են արտահայտել եւ բազում դրական մեկնաբանություններ գրել։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Սիրունը երկար դրեդ հյուսքերով էր։ Կրում էր ամառային թեթեւ բլուզ, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Նրանք ովքեր ինձ մազերով են «տեղը բերում»... էս էլ եմ ես... Ուղղակի #ՏանըՄնա-ի ժամանակ ինձ արդյունավետ զբաղմունք եմ գտել»։ Կադրին կից մեկնաբանությունների հատվածում Սիրունի հետեւորդներն իրենց հիացմունքն էին արտահայտել եւ գրել․ «Տպավորիչ սանրվածք», «Սիրուն ջան դու բոլոր սանրվածքներով էլ լավն ես», «Թագուհի», «Քեզ շա՜տ ա սազում»,«Գեղեցկուհի», «Թագուհի»։