Իրանի պաշտպանության նախարարությունը մշակել է կորոնավիրուսի երրորդ սերնդի թեստեր
Իրանի պաշտպանության նախարարությունը մշակել է երրորդ սերնդի կատարելագործված թեստեր կորոնավիրուսի ախտորոշման համար, հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարարության բժշկափրկարարական դեպարտամենտի ղեկավար Ռեզա Ալահվերենը, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ թեստերը մշակվել են 40 օր առաջ եւ այժմ արտադրվում են Թեհրանի Պաստերի Ինստիտուտում:
Ալահվերենը նաեւ հայտնել է, որ երկրի ՊՆ-ը մշակել է մարդկանց թերմալ սքրինինգի խցիկներ կորոնավիրուսային վարակը հայտնաբերելու համար, եւ այժմ ամեն օր արտադրում է 150 000 լիտր ձեռքերի ախտահանիչ հեղուկ ու 40 000 բժշկական դիմակ: