Համաշխարհային ճգնաժամը դեռ առջևում է. Պեսկով
Համաշխարհային ճգնաժամը, որը հրահրվել է նաեւ կորոնավիրուսի բռնկմամբ, «դեռեւս կհայտնի իր մասին», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Անշուշտ, կպահանջվի գործողությունների, հակաճգնաժամային միջոցառումների համակարգում բազմաթիվ պետությունների կողմից»,-հայտարարել է Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:
Նա խոստովանել է, որ ՌԴ-ում ոչ աշխատանքային ռեժիմի երկարաձգումը, որը գործում է մինչեւ ապրիլի վերջ, հսկայական ծանրաբեռնվածություն է երկրի տնտեսության համար, սակայն մարդկանց առողջությունն ավելի կարեւոր է: Պեսկովը նշել է, որ այդ որոշումը բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել:
ՌԴ մամուլի քարդուղարը նաեւ անդրադարձել է նավթի գների ճգնաժամի հարցին՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր է նավթի հարցում կառուցողական բանակցություններ վարել եւ կողմնակից չի եղել «ՕՊԵՔ+» գործարքի դադարեցմանը:
Ապրիլի 3-ի երեկոյան ՌԴ նախագահը խորհրդակցություն էր անցկացրել նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի շուրջ, որի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ե՛ւ «ՕՊԵՔ+» գործընկերների հետ, ե՛ւ ԱՄՆ-ի հետ նավթի գնի շուրջ փոխադարձ ընդունելի որոշում կայացնելու համար:
Պեսկովը նաեւ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները, որն աննախադեպ զեղչեր էր հայտարարել նավթի գնի համար, սպառնում են նավթի գների անկմամբ մինչեւ դրանց նվազագույն մակարդակը: Նա նշել էր, որ լցանավերն արդեն օգտագործվում են ոչ թե նավթը տեղափոխելու, այլ, փաստորեն, որպես լողացող տարաներ:
«Արդյունքում մենք պարզապես կստանանք նավթի նվազագույն գին, ինչը որեւէ երկրի համար շահավետ չէ»,-ասել է Պեսկովը: