Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանում ոչ աշխատանքային օրերի երկարաձգումը տնտեսական մեծ ծանրաբեռնվածություն է
Ոչ աշխատանքային ռեժիմը երկարաձգելու մասին որոշումը երկրում առաջացրել է բազմաթիվ վեճեր, սակայն այդ իրավիճակում գլխավորը քաղաքացիների առողջությունն է, «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Վեստի.Ռու-ն:
Հարցին՝ առաջացրե՞լ է արդյոք այդ որոշումը վեճեր եւ տարաձայնություններ, Պեսկովը հաստատական պատասխան է տվել:
«Դա իսկապես այդպես է: Եւ տնտեսական կյանքի համար դա արտակարգ եւ հսկայական ծանրաբեռնվածություն է, ընդ որում՝ բացասական նշանով: Սակայն այդտեղ կա մեկ հաստատուն. ամեն դեպքում մեզ համար ամենակարեւորը քաղաքացիների կյանքն ու առողջությունն է»,-ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, չպետք է մոտանալ «դժվարությունների մասին, որոնց բախվում են այժմ տնտեսական կյանքի մասնակիցները», հավելել է Պեսկովը: