«Երեկոյան դիտում ենք հին խորհրդային ֆիլմեր»․ Լոբոդան պատմել է՝ ինչպես է կարանտինի ժամանակ զվարճանում երեխաների հետ
Կարանտինի պատճառով ստեղծված ազատ ժամանակն ամեն մեկն անցկացնում է յուրովի։ Երգչուհի Սվետլանա Լոբոդան որոշել է այն նվիրել երեխաներին, քանզի շրջագայության խիտ գրաֆիկի պատճառով սովորաբար այնքան էլ հաճախ չի հաջողվում միմյանց հետ ժամանակ անցկացնել։ Աստղը երկրպագուների հետ կիսվել է ավագ դստեր հետ լուսանկարներով եւ հետաքրքրվել, թե ինչի վրա են ծախսում ազատված ժամանակը:
«Պատկերացրեք, թե որքան երջանիկ են ձեր երեխաները հիմա... Որքան են նրանք ուրախանում, որ դուք նրանց կողքին եք։ Երեխաների հետ երեկոյան դիտում ենք հին խորհրդային ֆիլմեր։ Իսկ ինչո՞վ եք զբաղվում դուք»,- դիմել է Լոբոդի երկրպագուներին։
Երկրպագուները ուրախությամբ արձագանքել են աստղի հարցադրմանը եւ կիսվել են մեկուսացման ժամանցի իրենց տարբերակներով։
«Մենք նույնպես շատ ուրախ ենք, դիտում ենք մանկական հեքիաթներ եւ ֆիլմեր», «Իսկ մենք աշխատում ենք», «Ինչպես միշտ, զվարճանում ենք», «Համեղ բաներ ենք պատրաստում», «Խաղում ենք, ստեղծագործում ենք ու ինչ-որ նոր բան սովորում», — գրել են հետեւորդները։