82 կիլոգրամ քաշ կորցրած Մաքսիմ Ֆադեևը հայտնեց նիհարելու գաղտնիքը
Պրոդյուսեր և երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը կիսվել է պանդեմիայի պատճառով կարանտինի և ինքնամեկուսացման ընթացքում արագ կորցրած քաշի գաղտնիքը: Նրա խոսքերը փոխանցում է Super.ru պորտալը:
Ըստ Ֆադեևի՝ նա նիհարել է 82 կգ-ով: «Ես 198 կգ 700 գրամ էի կշռում, հիմա՝ 116»,- ասաց նա:
Պրոդյուսերը խորհուրդ է տվել առավոտյան, կեսօրին և երեկոյան խմել 600 մլ ջուր՝ «որ հաճելիորեն այրի կոկորդը, բայց ոչ եռման»: «Չեք էլ պատկերացնի, ինչպես քաշը կհեռանա: Կարող եք ուտել սովորականի պես, բայց նախ խմեք, հետո կերեք: Գուցե զարմանաք, բայց դրանից հետո երեք գդալից ավելին չեք ուտի»,- շեշտեց նա:
Մարտ ամսին Ֆադեևը իր MALFA բրենդը համեմատեց դոդոշներով լիքը ճահճի հետ: Նա բոլոր արվեստագետների հետ պայմանագրերի դադարեցումը համարել է իր կյանքի ամենաճիշտ որոշումներից մեկը: