Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ
Կորոնավիրուսով վարակված 106-ամյա ծեր տղամարդն ապաքինվել է 14 օր անց: Այդ մասին հայտնել են շաբաթ Կումի բժշկական համալսարանի մամուլի ծառայությունից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Կումում մեկ ուրիշ պացիենտ Ալի Աքբար Շիրին Քալամը, որը 89 տարեկան է, նույնպես հաղթահարել է հիվանդությունը: Նա դուրս է գրվել հիվանդանոցից 20 օր անց:
102-ամյա տարեց կինը եւս դուրս է գրվել հւվանդանոցից Զանջան քաղաքում ապաքինվելուց հետո:
Նշվում է, որ համաձայն աշխարհում գործող կորոնավիրուսով վարակված պացիենտներին բուժելու մոտեցման՝ նրանք կարող են դուրս գրվել ախտորոշման պահից սկսած 14 օր անց եւ լաբորատոր թեստերի երկու բացասական պատասխանից հետո:
Ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 55743-ի, մահվան ելքով դեպքերը կազմում են 3452, գրանցված է ապաքինման 19736 դեպք:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկում էր գրանցվել 2019 թվականի դեկտեմբերին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով այն որպես մի քանի օժախներով համավարակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել արդեն 196 երկրներում՝ ներառյալ Իրանը: