Թուրքիայի Հայկական հիմնադրամների միությունը 100 000 դոլար է փոխանցել Թուրքիայում անապահովներին աջակցելու համար
Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ 500 000 լիրա (100 հազար դոլարից քիչ) է նվիրաբերել Թուրքիայի նախագահի ստեղծած «Ազգային համերաշխության ֆոնդին»–ին։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ որպես Թուրքիայի հայ, իրենք 20 տարի տեսել են Էրդողանի անկեղծ ու ջերմ վերաբերմունքը։ «Պարոն նախագահի նախաձեռնած «Ազգային համերաշխության ֆոնդին» 500 000 լիրա ենք նվիրաբերում»,–ասել է Պետրոս Շիրինօղլուն։