Ուկրաինայի հայերը վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցում են ֆինանսավորել (Տեսանյութ)
Ուկրայինայի տարեբր մարզերի հայկական համայնքներն օրեցօր ավելի են ընդլայնում կորոնավիրուսի դեմ պայքարը: Ժիտոմիրի մարզի հայ համայնքը ֆինանսավորել է COVID-19-ը կորոնավիրուսն ախտորոշելու նպատակով վիրուսաբանության լաբորատորիայի վերակառուցումը, որը կգործի Ժիտոմիրի Գերբաչևսկու անվան կլինիկական հիվանդանոցի տարածքում, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Տարածքի վերակառուցումը նախատեսում են ավարտել մինչև ապրիլի 15-ը, այնուհետև այն վերազինել անհրաժեշտ պարագաներով:
Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի այս ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:
Ուկրաինայի Հայերի Միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին:
Օրերես Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես էր եկել կոչով՝ կորոնավիրուսի համավարկով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն էր հայտնել տարածաշրջանի հայ համայնքներին՝ կարիքավորներին աջակցություն ցուցաբերելու համար: