Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ խանգարում
Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսն իր Instagram-ում հայտնել է, որ տառապում է երկբեւեռ (բիպոլյար) խանգարմամբ:
Իր ախտորոշման մասին նա պատմել է Մայլի Սայրուսի հետ զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել սոցցանցի ուղիղ եթերում:
Ինչպես հայտարարել է Գոմեսը, նա ախտորոշման մասին իմացել է հոգեբուժարանում հետազոտվելուց հետո:
Արտիստուհին նշել է, որ վախ չունի իր ախտորոշման պատճառով, քանի որ մանրամասն ուսումնասիրել է հիվանդության մասին տեղեկությունները եւ նրա մասին շատ տեղեկություններ գիտի: