Ես էլ եմ մարդ և կարող եմ սխալվել. Ջենիֆեր Լոպես
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վերջերս հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, թե ինչպես է նրան հաջողվում ստեղծագործական կյանքի հետ մեկտեղ նաև զբաղվել բիզնեսով:
«Ես շատ զբաղված եմ, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ զբաղվել և′ ստեղծագործական աշխատանքով, և′ բիզնեսով: Սակայն պետք է ասեմ, որ ինձ համար առաջին տեղում ստեղծագործական կյանքն է: Ես առաջին հերթին դերասանուհի եմ և այդ պատճառով էլ, երբ ստանում եմ որևէ առաջարկ, այն հաճույքով ընդունում եմ, քանի որ այդ ժամանակ ես իմ տեղում եմ»:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Թուրքմենստանում իր ելույթի հետ կապված երկրպագուների արձագանքին, Լոպեսն ասել է.
«Ես գիտեմ, որ ինձ երկրպագուների մեծ բանակ է հետևում և պարտավոր եմ պատասխանատվություն կրել իմ բոլոր արարքների համար: Բայց ես մարդ եմ և նույնպես կարող եմ սխալվել: Բայց երբ ես սխալվում եմ, ապա դա ինձ համար փորձ է լինում, որպեսզի հաջորդ անգամ չկրկնեմ այդ նույն սխալը»: