«Ի հեճուկս համաճարակի»․ Անֆիսա Չեխովան մասնակցել է սադրիչ ֆոտոշարքի (Լուսանկարներ)
«Մոդել XL» շոուի հաղորդավարուհին նշել է ամուսնացած կանանց եւ աղջիկների գլխավոր սխալը. շատերը ժամանակի ընթացքում դադարում են իրենց տղամարդկանց համար «պճնվել» եւ տանը պտտվում են շապիկներով, հարմար խալաթներով:
Այդ պատճառով 42-ամյա հեռուստահաղորդավարուհին որոշել է փորձել ներքնազգեստի սեքսուալ հավաքածու։
«Սիրելիի սովորական կերպարը՝ գիշերանոցի տաբատներով եւ գլխավերեւում հավաքած մազերով, այլեւս էրոտիկ երեւակայություններ չի առաջացնում։ Ուստի, իմ առաջարկն ինքնամեկուսացման ժամանալ, ի հեճուկս համաճարակի եւ մռայլ ժամանակների, տանը սկսեք քայլել մի գեղեցիկ ներքնազգեստով, սանրվածքով ու բուրումնավետ պարֆյումով», - կոչ է արել Չեխովան։
Աստղը հայտարարել է, որ տղամարդիկ վիզուալ են, նրանք պետք է աչքի առաջ ոգեշնչող պատկեր տեսնեն։ Անֆիսայի խոսքով՝ երբ տղամարդը սիրահարված է, նրան կգրգռի նաեւ գիշերազգեստը։ Բայց սիրահարվածությունը ժամանակի ընթացքում փոխվում է ջերմության, եւ այստեղ արդեն պետք է աշխատել։
Երկրպագուներից մեկն աստղից հետաքրքրվել է, թե ում համար է նա այդպես հագնվել․ «Անֆիսա, իսկ դուք տանը ում համար եք հագնում գեղեցիկ ներքնազգեստ։ Դուք, կարծեմ ձեր որդու հետ եք ապրում»։ «Պատմիր բոլորիս», - ինտրիգ է ստեղծել Չեխովան։ 2015թ-ին նա բաժանվել է դերասան Գուրամ Բաբլիշվիլիից։