Լիլի Մորտոյի եւ սիրելիի կրքոտ համբույրը (Տեսանյութեր)
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Տեսանյութը` այստեղ:
Instagram-յան էջում հրապարակված նոր տեսանյութում Լիլին իր սիրելիի հետ ջերմ գրկախառնված է։ Սիրահարները փողոցում կանգնած համբուրվում են։ Հոլովակին կից գեղեցկուհին կատարել է հետեւյալ հումորային գրառումը․ «Մաս 2. Պաչեց... Թաքուն...Պապարացի»։
Եվս մեկ տեսանյութ` այստեղ:
Օրեր առաջ հրապարակված կադրերում Մորտոն կարճ, վառ գույնի զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Լիլին բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին գրել. «Ռումբ ես»։