ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ բանտերի բյուրոն արտակարգ իրավիճակի է բախվել COVID-19-ի պատճառով
Ուրբաթ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոն արտակարգ իրավիճակի է բախվել` բանտերում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով, հայտնում է Reuters-ը:
Այս կապակցությամբ գլխավոր դատախազը հրամայել է ավելի մեծ թվով բանտարկյալների տեղափոխել տնային կալանքի տակ, հատկապես` կորոնավիրուսի տարածումից առավել տուժած բանտերից, այդ թվում` հաստատություններից Օքդեյլում (Լուիզիանա), Էլքթոնեում (Օհայո) եւ Դանբերիում (Կոնեկտիկուտ):