Տաթևիկը ռեզյումե էր ուղարկել, պարզապես գիտելիքները չէր բավարարել, որ ընդունեն. ամիսներ անց նա դարձավ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ. Վարդան Նիկոյան
Վարդան Նիկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որոշել էի չպատմեմ, բայց երևի իզուր:
Ընկերս մի պրոեկտ է անում, որի համար պարբերաբար մենեջերներ, օգնականներ ու այլ աշխատակազմի համար ռեզյումեներ է հավաքում:
Տաթևիկի նշանակվելուց հետո, հիշել էր, որ դեմքը ծանոթ է, նայել էր պարզել, որ ռեզյումե էր ուղարկել, պարզապես գիտելիքները չէր բավարարել, որ ընդունեն:
Ամիսներ անց նա դարձավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»: