ԱՄՆ-ն կդադարեցնի անհատական պաշտպանության միջոցների արտահանումը. «Ամերիկայի Ձայնը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է դադարեցնել N-95 բժշկական ռեսպիրատորների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների արտահանումը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»-ը:
Իր հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ այս հրամանագիրը «եւս մեկ քայլ է գաղտնի պաշարների ստեղծման, գների բարձրացման եւ խիստ անհարժեշտ անհատական պաշտպանության միջոցների վնասակար արտահանման ճանապարհով շահարկումների դեմ մեր շարունակվող պայքարում»: