«Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ Բերձորի երեք դպրոցներում կիրականացնեն հեռավար ուսուցում (Լուսանկարներ)
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բերձորի երեք դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը:
Նոր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հեռավար ուսուցման անցած Արցախի Հանրապետության որոշ մարզերում երեխաների մի մասը զրկված էր կրթություն ստանալու հնարավորությունից՝ սոցիլական վիճակի պատճառով: Քանի որ և՛ կրթությունը, և՛ անվտանգությունը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ծրագրային առաջնահերթություններից են, հիմնադրամի առաջին ծրագիրն իրականացվել Արցախում: Լաչինի և Սուս համայնքի երեք դպրոցների աշակերտները Հիմնադրամի կողմից նվեր են ստացել 50 սմարթֆոն, որոնք մինչև հեռավար կրթության ավարտը ապահովված կլինեն նաև ինտերնետ կապով: Ուսուցիչների անխափան աշխատանքը հնարավոր դարձնելու համար, հիմնադրամը դպրոցներին է նվիրելեր նաև համակարգիչներ:
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնության նպատակն է օժանդակել հայկական երկրորդ հանրապետության կրթական համակարգին՝ ապահովվելու կրթության շարունակականությունը, լուծելու արտակարգ պայմաններում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման խնդիրը: