Բրիտանիայի փողոցները լցված են աղբով և հագուստով կարանտինի պատճառով
Բրիտանիայի փողոցները լցված են վերամշակման համար աղբի և հագուստի տոննաներով կարանտինի պատճառով։ Քաղաքային խորհուրդները նախազգուշացնում են ամբողջ երկրում «թափոնների ալիքի» մասին, գրում է Daily Mail-ը։
Քանի որ երկրի մեծ մասը գտնվում է կարանտինում, աղբի քանակն ավելանում է։ Շատերն օգտագործում են ազատ ժամանակը տունն ու այգին մաքրելու համար, ինչը հանգեցնում է աղբի քանակության ավելացմանը։ Բացի այդ, մարդիկ անգամ թողնում են իրերը բարեգործական խանութների մոտ՝ չնայած նրան, որ դրանք փակ են։
Պաշտոնյաները համարում են, որ իրավիճակը կվատթարանա, քանի որ առաջիկայում աղբի վերամշակման հիմնական կետերը կշարունակեն փակ լինել։
Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում ցույց են տալիս աղբի կուտակումներ, որոնք թափված են մայթեզրերին և այգիների շրջակայքում։