Լիբանանը Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածներից հետո բողոք է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ
Լիբանանը մարտի 31-ին Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածներից հետո բողոք է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիրիայի ուղղությամբ Իսրայելի կողմից հրթիռային հարվածները Լիբանանի ինքնիշխանության կոպտագույն խախտում են եւ սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության համար»,- ասվում է Լիբանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Լիբանանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրել է նրան, որ իսրայելական խախտումը տեղի է ուենցել այն պահին, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
Իսրայելցի զինվորականները չեն մեկնաբանել հրթիռային հարվածների հասցման մասին հաղորդագրությունները: