Միգրանտների հուսահատությունը Թուրքիան օգտագործում էր քաղաքական նպատակներով. Հունաստանի արտգործնախարար
Թուրքիան օգտագործել է միգրանտների հուսահատությունը քաղաքական նպատակներով: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը` կոչ անելով շարունակել ՆԱՏՕ-ի առաքելությունը Էգեյան ծովում, հայտնում է Kathimerini-ն:
«Կասկած չկա, որ միգրանտների այդ հոսքերն ամբողջովին կազմակերպված եւ ամրապնդված էին Թուրքիայի կողմից»,- ասել է Դենդիասը: «Մարդկային ցավը շահագործվել է քաղաքական նպատակներով, եւ դա անընդունելի է 21-րդ դարի հասարակության մեջ: Հուսով եմ, որ դա պարզ կդառնա թուրքական կողմի համար»,- ասել է նա:
Խոսելով Էգեյանում ծովում անօրինական միգրացիայի զսպմանն ուղղված ջանքերում ՆԱՏՕ-ի ներդրման մասին, արտգործնախարարը նշել է, որ Հունաստանի համար «շատ կարեւոր է», որպեսզի դաշինքը շարունակում է իր գործունեությունը, նույնիսկ` «իրավիճակի մոնիտորինգի պատակով»:
ՆԱՏՕ-ն աջակցում է հետախուզությանը, դիտարկմանն եւ հետախուզությանը, այդ թվում նաեւ` Եվրամիության Frontex գործակալության հետ համագործակցությամբ: