Հաստատվել է ԵԱՏՄ-ում ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (ԵԱՏՀ) ընդլայնել է ներմուծման մաքսատուրքից ազատված ապրանքների ցանկը եւ պարզեցրել է ապրանքների ծագման վկայականների պահանջները, հայտնում է ԵՏՀ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի տարածման բացասական տնտեսական հետեւանքները նվազագույնի հասցնելու եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սոցիալական կարեւոր նշանակության ապրանքների պակասը կանխելու համար ԵԱՏՀ խորհուրդն ապրիլի 3-ին հաստատել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը: Դրանց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս ներմուծման մաքսատուրքերից ազատման տեսքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ցանկում ներառվել է մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքներ (կարտոֆիլ, սոխ, սխտոր, կաղամբ, գազար, պղպեղ, տարեկան, բրինձ, հնդկաձավար, հյութեր եւ մանկական սննդի համար պատրաստի մթերքներ), դեղամիջոցներ եւ բժշկական նշանակության պարագաներ (էնդոսկոպներ, ոչ կոնտակտային ջերմաչափեր, միանգամյա օգտագործման կաթոցիչներ, ախտահանման շարժական սարքեր):