Լև Լեշչենկոն երգել է հենց Կոմունարկայի հիվանդանոցում
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն, որն այժմ գտնվում է Կոմունարկայի հիվանդանոցում եւ որի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, երգել է երկրպագուների համար։ Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ավելի վաղ Լեւ Լեշչենկոյի մշակութային կենտրոնի տնօրեն Անդրել Գայդելը սոցիալական ցանցում ֆլեշմոբ էր սկսել՝ արտիստի գործընկերներին ու երկրպագուներին խնդրելով Լեշչենկոյի երգացանկից կատարել «Надежда» երգը։
Հետեւորդներին ուղղված տեսանյութում նա բոլորին շնորհակալություն է հայտնել այդ «տնային» ֆլեշմոբի համար՝ նշելով, որ իմացել է այդ երգի բազմաթիվ հիասքանչ կատարողների մասին։ Լեշչենկոն հետեւորդներին բարեւ է փոխանցել եւ նրանց համար նույն երգից հատված կատարել։ Ավարիտն արտիստը հետեւորդներին կոչ է արել պաշտպանել տունը, հարազատներին, մտերիմներին ու առողջությունը։
Տեսանյութն՝ այստեղ: