Արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները նպատակ ունեն Արցախում հակառուսական գիծն առաջ տանել, բայց հանդիպում են դիմադրության. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ: Արցախից «Փաստի» աղբյուրները նշում են, որ ի թիվս այլ կառույցների, դիտորդական առաքելություն իրականացնողների մեջ առանձնահատուկ տեղ են գրավել արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցները, որոնք ներգրավված են եղել բավականին ներկայացուցչական կազմով: Այնքան, որ, մեր տեղեկություններով, Արցախում իրենց համար խնդրահարույց և ընտրողների մեծ թիվ ունեցող բոլոր ընտրատեղամասերում ներկայացված են եղել։
Ընտրությունների վերջում նրանք առանձին կարծիք ու հատուկ զեկույցներ են ներկայացրել՝ հանգամանալից նկարագրելով ընտրական գործընթացների ժամանակ տեղի ունեցած ամեն մի դետալ։
Ի դեպ, ինչպես տեղեկացնում են Արցախի մեր աղբյուրները, բացի բուն ընտրություններից, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցներն ու անհատները հայկական երկրորդ հանրապետությունում այլ «ծրագրեր» էլ ունեն: Խոսքը Հայաստանում տարվող ու սուր հակազդեցության հանդիպող իրենց «գաղափարների» ակտիվ տարածման մասին է:
Մյուս կողմից, այդ ուժերը նպատակ ունեն Արցախում հակառուսական գիծն առաջ տանել։ Ի դեպ, մեր տեղեկություններով, թե՛ նախկինում, թե՛ այս օրերին այս անձանց ակտիվության փորձերը Արցախում հանդիպել են առայժմ լուռ, բայց համառ դիմադրության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: