Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում. «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արարատի մարզպետը «գույքագրում» է մարզի բնակիչներին, մարզում բարձր հեղինակություն ունեցող Ավշարի սեփականատեր Գրիգորյան եղբայրներն ինչով կարող են, օգնում են բնակիչներին։
Նրանք մոտ մեկ շաբաթ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարզի բոլոր համայնքներում 90 տոկոսանոց սպիրտ են բաժանել՝ յուրաքանչյուր ընտանիքին մեկական լիտր, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին առաջին օգտագործման պարեն են տրամադրում, որ արտակարգ դրության հետեւանքները փոքր-ինչ մեղմեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: