Ի՞նչ անակնկալ էր պատրաստել Ռոման Աբրամովիչն իր կնոջ համար
Ռոման Աբրամովիչն այժմ իր ընտանիքի հետ միասին հանգստանում է Իտալիայի Պորտոֆինո հանգստավայրում: Ինչպես հայտնի է դարձել, մի քանի օր առաջ օլիգարխ Աբրամովիչն իր կնոջ համար ռոմանտիկ ընթրիք էր պատրաստել Իտալիայի ամենաթանկ ռեստորաններից մեկում: Քանի որ ռեստորանում, բացի Աբրամովիչից և իր կնոջից, ոչ ոք չկար, խոսակցություններ կան, որ միլիարդատերը բոլոր սեղաններն արդեն պատվիրել էր, որպեսզի նրանց ոչ ոք չխանգարեր:
Ընթրիքից հետո Աբրամովիչն ու իր կինը զբոսնել են: «Չելսիի» տերը սպորտային հագուստով էր զբոսնում:
Հիշեցնենք, որ Աբրամովիչն ու Դաշա Ժուկովան ծանոթացել են 2005թ-ին,որն էլ ստիպել էր Աբրամովիչին իր 15-ամյա ամուսնությանը վերջ դնել: Աբրամովիչն առաջին ամուսնությունից 5 երեխա ունի: