Էլվիս Փրեսլիի մասին Միկ Ջագերն ու Քեվին Մաքդոնալդը ֆիլմ են նկարահանում
Օսկարակիր Քեվին Մաքդոնալդը ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմ է նկարահանում: Ֆիլմում ներկայացվելու են Էլվիսի մանկության, երիտասարդության տարիները և թե ինչպես է նա փառքի հասել: Այժմ Մաքդոնալդը Էլվիսի դերի համար փորձում է հարմար թեկնածու ընտրել: Էլվիսի դերի համար ցանկացած մարդ կարող է թեկնածու համարվել: Բանն այն է, որ ցանկացողները պետք է ընդամենը համացանցում տեղադրեն տեսանյութ, որում կատարում են Էլվիսի երգերից մեկը: Մաքդոնալդի հետ միասին ֆիլմի վրա աշխատում են նաև պրոդյուսեր Վիկտորյա Պիերմանը և Միկ Ջագերը, ով համաշխարհային ռոքի լեգենդն է համարվում, ինչպես նաև "The Rolling Stones" խմբի առաջնորդն էր:
Մաքդոնալդի վերջին ֆիլմը նվիրված էր Բոբ Մարլիին: