ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երևան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների»՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:
Դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից:
Այս պահին այլ չվերթներ չեն ծրագրվում:
ՌԴ գլխավոր սանիտարական բժշկի՝ 30.03.20. N9 որոշման համաձայն՝ վերադարձի օրվանից սկսած 14-օրյա կարանտին եւ բուժզննություն պետք է նշանակվի՝
- Մոսկվայի օդանավակայաններ ժամանած եւ Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ապրող անձանց՝ տնային պայմաններում,
- Մոսկվայի օդանավակայաններ ժամանած, սակայն ՌԴ այլ վայրերում ապրող անձանց համար: