Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ահազանգում է. Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ (Լուսանկարներ)
Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ:
Ս.թ. ապրիլի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Արծվանիկ» անտառպետության թիվ 6-րդ պահաբաժնի, թիվ 30 քառակուսու, թիվ 9, 7, 17 անտառամասում իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են հատված «Բոխի» տեսակի 15 ծառ:
Իրավախախտման հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 427.500 ՀՀ դրամ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին: Խստորեն հետևելով ՀՀ պարետի ցուցումով հաստատված նորմերին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ բնապահպանական իրավախախտումներ հայտաբերելու նպատակով: