Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ
Կա կորոնավիրուսից առողջացած 2 վարակակիր, գրանցված 92 նոր դեպքի գերակշիռ մասը փոխկապանցված է նախկինում հաստատված դեպքերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ունենք 2 առողջացած
Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։
Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»,- գրել է նա։